Logo

Ռուս օգտատերերը կորցրել են Netflix-ի հասանելիությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:15 / 27.05.2022Լրահոս
Netflix is unavailable in Russia

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը Netflix հոսքային ծառայության օգտատերերը Ռուսաստանից հայտնել են, որ ծառայությունն ամբողջովին անհասանելի է առանց VPN-ի։ Նախկինում հեռուստահաղորդումները և ֆիլմերը կարելի էր դիտել Ռուսաստանի Դաշնությունից՝ օգտագործելով VPN միայն հաշիվ գրանցելու և համալրելու համար: Այս մասին հայտնում է DTF պորտալը:

Ծառայությունն իսկապես չի գործում թե՛ հավելվածներում, թե՛ վեբ տարբերակում: Վերջինս ուղղակի ցուցադրում է «Not available» տեքստը գլխավոր էջում։

Netflix-ը Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին հայտարարել էր մարտի 6-ին, սակայն դրանից հետո շարունակում էր բովանդակություն ավելացնել ինչպես կրկնօրինակմամբ, այնպես էլ ռուսերեն ենթագրերով: