Logo

Netflix-ը 1 միլիոն դոլարի կրթաթոշակներ է տրամադրում կինոյով հետաքրքրված աֆրիկացի ուսանողներին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:06 / 24.01.2022Լրահոս

Netflix Creative Equity Fund-ը 1 միլիոն դոլար է նվիրաբերել հարավաֆրիկյան երկրներում կինոյով և հեռուստատեսությամբ հետաքրքրված ուսանողներին: Այս մասին հաղորդում է Deadline-ը:

Կրթաթոշակային հիմնադրամի գումարը հոգալու է ոչ միայն կրթության, այլ նաև կեցության և բժշկության  ծախսերը։

Մոտ ապագայում Tshikululu Social Investments խորհրդատվական ընկերության և Հարավաֆրիկյան զարգացման համայնքի հետ կանցկացվի ուսանողական մրցույթ։ Դիմելու հնարավորություն կունենան շուրջ 12 բուհի ուսանողներ, որոնց թիվն աճում է։ Ծրագիրը ներառում է Քեյփթաունի համալսարանը և կինոյի և դերասանական արվեստի դպրոցը:

Netflix-ի Աֆրիկայի քոնթենթի մասով տնօրեն Բեն Ամադասանն ասել է, որ ընկերությունը շատ ոգևորված է ապագա սցենարիստների ներուժով.

«Մենք շատ ուրախ ենք աջակցելու այն ուսանողներին, որոնք ոգևորված են այս ոլորտով»,- ասել է նա:

Netflix Creative Equity-ն ստեղծվել է 2021 թվականին և հանդիսանում է Netflix-ի ստեղծագործական կապիտալի հիմնադրամի մասը։ Նրա առաքելությունն է աջակցել տարբեր նախաձեռնությունների ամբողջ աշխարհում առաջիկա 5 տարվա ընթացքում: