Logo

Netflix-ը հրաժարվել է հեռարձակել ռուսական հեռուստաալիքները

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:43 / 01.03.2022Լրահոս
null

Netflix-ի հոսքային ծառայությունը հրաժարվել է հեռարձակել ռուսական հեռուստաալիքները։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ծառայությունը մարտի 1-ից պետք է հեռարձակեր ռուսական 20 ալիք, այդ թվում՝ «Первый канал», «Россия-1», «Спас», «Домашний», «ТВ-3» և «МузТВ»

«Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք չենք պլանավորում ավելացնել այս ալիքները մեր ծառայությունում», - մեկնաբանել է Netflix-ը: