Logo

Netflix-ը ջնջել է իր հավելվածն App Store-ից և Google Play-ից ռուս օգտատերերի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:10 / 23.03.2022Լրահոս
Netflix-Russia-2022

Netflix հոսքային ծառայությունը մի քանի շաբաթ առաջ պաշտոնապես սահմանափակել է իր բաժանորդագրության հասանելիությունը Ռուսաստանի օգտատերերի համար: Այսօր հայտնի է դարձել, որ  ծառայությունն ամբողջությամբ հեռացրել է հավելվածն App Store-ից և Google Play-ից Ռուսաստանում։ Այժմ անհնար է ներբեռնել Netflix հավելվածը Ռուսաստանում։

Իսկ ավելի վաղ ընկերությունը դադարեցրել էր ռուսական բոլոր նախատեսվող նախագծերը։ Դրանց շարքում էին «Աննա Կ.»-ն՝ Սվետլանա Խոդչենկովայի հետ, հոգեբանական դրամա՝ Ալեքսանդր Պետրովի հետ, թրիլլեր «Зато»-ն՝ Դայա Ժուկի հետ և «Ничего особенного»-ն՝ Յուրի Բորիսովի հետ։