Logo

Paramount-ը դադարեցնում է Nickelodeon, MTV Russia և այլ ալիքների հեռարձակումը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:31 / 18.04.2022Լրահոս
Paramount Pictures

Paramount Pictures-ը Ռուսաստանի հետ կոմերցիոն հարաբերությունների դադարեցման մասին հայտարարել էր դեռևս մարտ ամսին, իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ ապրիլի 20-ից նրանք ամբողջությամբ կդադարեցնեն իրենց ալիքների հեռարձակումը ռուսական հեռուստատեսությամբ։ Paramount ալիքների խումբը ներառում է հայտնի Nickelodeon և MTV, ինչպես նաև Nick Jr., NickToons, Paramount Comedy և MTV Live HD ալիքները:

Իրենց կոմերցիոն գործունեությունը Ռուսաստանում դադարեցրած արևմտյան խոշոր ընկերությունների ամբողջական ցանկը՝ այստեղ: