Logo

«Պֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:45 / 14.02.2022Լրահոս
null

«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է:

ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նկարի նկարագրությունը հասանելի չէ