Logo

Porsche-ն ցուցադրել է իր 124-ամյա էլեկտրամեքենան

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:55 / 14.02.2022Լրահոս
Porsch-Egger-Lohner C2 Phaeton

Գերմանական Porsche ընկերության թանգարանում ցուցադրվում է Egger-Lohner C2 Phaeton անվանումով միջին շարժիչով էլեկտրական մեքենան, որը ստեղծվել է 1898 թվականին: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նոր ցուցանմուշը համարվում է հավաքածուի ամենակարևոր նմուշներից մեկը, քանի որ այն ամենահին պահպանված Porsche մեքենան է, որի վրա աշխատել է հենց Ֆերդինանդ Պորշեն:
Ինչպես նշվում է, Egger-Lohner C2 Phaeton-ն գործի է դրվել Octagon էլեկտրական շարժիչով, որը ստացել է իր անունը ութանկյուն ձևի պատճառով: Այն ապահովել է 3 ձիաուժ հզորություն, ինչը հնարավորություն է տվել զարգացնել մինչև 35 կմ/ժ արագություն։

Առաջին անգամ մեքենան շրջել է Վիեննայի փողոցներով՝ 1898 թվականի հունիսի 26-ին։
Իսկ 1899 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆերդինանդ Պորշեն դրանով մասնակցել է Բեռլինի մրցարշավներին։ Նա գրավել է առաջին տեղը՝ 18 րոպե առաջ անցնելով իր մոտակա մրցակցից։
1902 թվականին Egger-Lohner C2 Phaeton-ն անհետացել է: Այն հայտնաբերվել է միայն 2014 թվականին Ավստրիայի պահեստներից մեկում։ Վերականգնումից հետո մեքենան ցուցադրվում է Porsche-ի թանգարանում։

Egger-Lohner C2 Phaeton 1

Egger-Lohner C2 Phaeton 2