Logo

Porsche-ն մինչև 2030 թիվն էլեկտրամեքենաների վաճառքը կհասցնի 80%-ի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:40 / 21.03.2022Լրահոս
Porsche

Porsche-ն՝ գերմանական ավտոարտադրողը, նպատակ ունի մինչև 2030 թվականն էլեկտրական մեքենաների վաճառքի մասնաբաժինը հասցնել 80 տոկոսի։

Ավելի վաղ թողարկելով Taycan էլեկտրաքարը և դրա նկատմամբ հանրության մեծ հետաքրքրությունը տեսնելով՝ Porsche-ն նպատակ ուներ 2025-ին էլեկտրական մեքենաների վաճառքը հասցնել 50%-ի։ Ավտոարտադրողը հստակեցրել է, որ դրանք կլինեն ինչպես մարտկոցներով էլեկտրական մեքենաներ, այնպես էլ հիբրիդներ:

Անցյալ տարի առաքվել է ավելի քան 300 000 Porsche ավտոմեքենա, այդ թվում՝ 41 296 Taycan էլեկտրամեքենա: Վերջիններս վաճառվել են նույնիսկ ավելի շատ, քան Porsche911-ը։

Porsche-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեի խոսքով՝ «տասնամյակի կեսերին» ընկերությունը կներկայացնի միջին շարժիչով 718 սպորտային էլեկտրական մեքենա: Ակնկալվում է, որ այդ և հետագա մոդելները կօգնեն Porsche-ին հասնել նշված նպատակին։

Porsche-ն 2021-ին գրանցել է 33,1 միլիարդ եվրոյի եկամուտ և 5,3 միլիարդ եվրոյի շահույթ է ունեցել օպերացիոն գործարքներից: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային բարձր են: