Logo

Riverdale–ի դերասան KJ Apa –ն Lacoste-ի նոր դեսպանն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:59 / 12.01.2022Լրահոս

Դերասան և երաժիշտ Քեյ Ջեյ Ապան (KJ Apa), որն առավել հայտնի է Riverdale հեռուստասերիալում Արչի Էնդրյուսի դերով, դարձել է Lacoste-ի նոր դեսպանը։ Առաջիկա 2 տարիներին նա է ներկայացնելու բրենդի ներքնազգեստի հավաքածուն։

«Ինձ միշտ դուր է եկել Lacoste-ի բազմակողմանիությունը. նորաձևության և սպորտի կատարյալ խառնուրդը», - խոստովանել է Քեյ Ջեյը:

Ապրանքանիշը Քեյ Ջեյի հետ իր առաջին լիարժեք արշավը կցուցադրի 2022 թվականի աշնանը։ Ենթադրվում է, որ այս համագործակցությունը կարող է մեծացնել Lacoste ներքնազգեստի ժողովրդականությունը՝ որպես ամենահեռանկարային շարքերից մեկը: