Logo

Samsung-ը կցուցադրի Galaxy S22-ը փետրվարի 9-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:30 / 26.01.2022Լրահոս

Samsung Galaxy S22

Samsung-ը հայտնել է Galaxy Unpacked-ի շնորհանդեսի ճշգրիտ ամսաթիվը, որտեղ կներկայացվեն Galaxy S22 սերիայի հեռախոսները։ Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին, այն կհեռարձակվի YouTube-ով։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Samsung-ը «սմարթֆոնների համար էպիկական նոր ստանդարտ կսահմանի» և կներկայացնի «S շարքը, որն արժանի է առավելագույն ուշադրության»:

Հետևեք Samsung Newsroom-ին՝ միջոցառմանն ընդառաջ ավելի շատ թարմացումների, ինչպես նաև սարքի վերջին տեղեկատվության և մեդիա ռեսուրսների համար: