Logo

Snoop Dogg-ը պատրաստվում է հոթ-դոգ վաճառել. դրանք կոչվելու են Snoop Doggs

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:34 / 13.01.2022Լրահոս

Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը պատրաստվում է թողարկել իր սեփական հոթ-դոգի ապրանքանիշը: Այն կկոչվի Snoop Doggs:

Անցյալ ամիս Billboard-ի փաստաբանները դիմել են ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ՝ Snoop Doggs դաշնային ապրանքանիշը գրանցելու համար՝ ասելով, որ երաժիշտը մտադիր է օգտագործել այն հոթ-դոգի և այլ տեսակի երշիկեղենի վաճառքի համար:

Հրատարակությունը նշում է, որ Snoop Dogg-ի նման որոշումն անսպասելի էր, քանի որ 2016-ին ռեփերը Ջիմի Քիմելի շոուի եթերում հայտարարել էր, որ «երբեք չի ուտի հոթ-դոգ». թողարկման ժամանակ երաժշտին ցույց էին տվել հոթ-դոգի պատրաստման փուլային գործընթացը, և դա խորապես ցնցել էր նրան։

«Սա հոթ-դո՞գ է: Եթե այսպես են պատրաստում հոթ-դոգը, ապա ես դրանք այլևս չեմ ցանկանում: Ես ինձ առանց դրա էլ լավ եմ զգում»,- ասել է հիփ-հոփ երգիչը: