Logo

Sony-ն նոր վիրտուալ իրականության ականջակալ է ներկայացրել PlayStation-ի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:15 / 23.02.2022Լրահոս

Play Station VR ականջակալներ

Sony-ն թողարկել է նոր սերնդի VR ականջակալների (PlayStation VR2) և վերահսկիչի (PlayStation VR2 Sense) դիզայնի պատկերներ և նկարագրություններ իր PS5 խաղային կցորդի համար: Վաճառքի մեկնարկի ամսաթիվը և գինը չեն նշվում:

«Մենք շատ փորձարկումներ ենք արել՝ համոզվելու, որ ականջակալները հարմար տեղավորվում են գլխի ցանկացած չափի վրա»,- ասվում է Sony-ի հայտարարության մեջ:

Երկու նոր սարքերն էլ կլոր են. այն «խորհրդանշում է 360° տեսարանը, որը հասանելի է խաղացողին վիրտուալ աշխարհում»: Ընդհանուր դիզայնը «ոգեշնչված է» PlayStation 5-ի տեսքից։

Ընկերությունը չի նշել PS VR2-ի և PS VR2 Sense-ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը՝ ասելով, որ թողարկման օրը «կսկսվի վիրտուալ իրականության խաղերի պատմության հաջորդ գլուխը»: