Logo

Sony-ն 3.6 միլիարդ դոլարով գնում է Bungie խաղային ստուդիան

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:59 / 01.02.2022Լրահոս

Sony -Bungie

Ճապոնական Sony ընկերությունը 3.6 մլրդ դոլարով գնել է ամերիկյան Bungie ստուդիան, որը հայտնի է Halo-ով և Destiny-ով։ Այս մասին հաղորդվում է ճապոնական ընկերության կայքում։

Նշվում է, որ Bungie-ն կմնա բազմահարթակ ստուդիա՝ նախագծերի ինքնահրապարակման հնարավորությամբ։

«Bungie-ի հաջող փորձը կօգնի մեծացնել PlayStation-ի պոտենցիալ լսարանը: Նրանք կմնան նույնքան անկախ և բազմահարթակ և կվայելեն ստեղծագործական ազատությունը»,- ասվում է Sony-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Microsoft-ը 68.7 միլիարդ դոլարով գնում է Activision Blizzard խաղային կորպորացիան: