Logo

Sony-ն և Lego-ն 2 միլիարդ դոլար են ներդրել Epic Games-ում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 12.04.2022Լրահոս
Epic Games-Sony-Lego

Epic Games-ը հայտարարել է, որ հավաքել է 2 միլիարդ դոլարի ներդրումներ՝ մետավերս ստեղծելու և իր բիզնեսը զարգացնելու նպատակով։ Հերթական ներդրումային փուլին մասնակցել են ճապոնական Sony կորպորացիան և Kirkbi ընկերությունը, որը մանկական ապրանքներ արտադրող դանիական Lego-ի մայր հոլդինգն է։ Ընկերություններից յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլար է ներդրել Epic Games-ում:

Նախկինում Epic Games-ը, Sony-ն և Lego-ն հայտարարել էին երկարաժամկետ համագործակցության մասին, որը ներառում է բոլոր տարիքի երեխաների համար մետավերսի կառուցում: Այս խաղային փորձը նախատեսված է երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտման համար: