Logo

SpaceX-ը պատմության մեջ առաջին անգամ պատրաստվում է ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացի ուղարկել տիեզերք․ նա միլիարդատեր է

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:47 / 15.02.2022Լրահոս
SpaceX-Shift4

Միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, ով համարվում է Shift4 վճարային ընկերության հիմնադիրը և Inspiration 4-ի՝ առաջին ոչ պրոֆեսիոնալ անձնակազմով տիեզերական առաքելության մասնակիցը, հայտարարել է Իլոն Մասկի հիմնած SpaceX ընկերության հետ Polaris տիեզերական ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագիրը նախատեսում է երեք տիեզերական թռիչք։ Առաջին առաքելությունը՝ Polaris Dawn-ը, պատրաստվում է արձակման Crew Dragon տիեզերանավով 2022 թվականի վերջին։  
Անձնակազմի անդամները՝ միլիարդատերը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Սքոթ Փոթիթը և SpaceX-ի երկու ինժեներներ Սառա Ջիլլիսն ու Աննա Մենոնը, հինգ օր կանցկացնեն ուղեծրում։ Նրանք կփորձարկեն Starlink արբանյակային կապը և կփորձեն դուրս գալ բաց տիեզերք: Հաջողության դեպքում դա կլինի ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների առաջին դուրս գալը բաց տիեզերք:

Երեք առաքելությունների համար էլ վճարել է Այզեքմանը։