Logo

SpaceX-ն իտալական ռադարային արբանյակով Falcon 9 հրթիռ է արձակել

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:08 / 01.02.2022Լրահոս

SpaceX -falcon

SpaceX ընկերությունն իտալական COSMO-Skymed ռադարային արբանյակով գործարկել է Falcon 9 հրթիռը։ Այս մասին հաղորդվում է ընկերության Twitter-ի էջում։

Հրթիռն արձակվել է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 18:11-ին՝ Ֆլորիդայում Ջոն Քենեդու անվան Տիեզերական կենտրոնից: 

Գործարկումից մեկ ժամ անց արբանյակը դուրս է եկել Երկրի ցածր ուղեծիր։ Ի սկզբանե արձակումը պետք է տեղի ունենար հունվարի 27-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն 3 անգամ հետաձգվել է։ 4-րդ անգամ արձակումը հետաձգվել է արձակման գոտում օտար օդանավի հայտնվելու պատճառով, հայտնում է SpaceX-ը։