Logo

SpaceX-ը հրապարակել է Falcon 9 հրթիռակրի արձակման տեսանյութը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:47 / 08.02.2022Լրահոս

 Falcon 9

Իլոն Մասկի հիմնած SpaceX ընկերությունը երկուշաբթի՝ փետրվարի 7-ին, YouTube-ի ալիքում հրապարակել է Falcon 9 հրթիռակրի արձակման տեսանյութը:

Ընկերությունը փետրվարի 1-ին ուղեծիր է դուրս բերել իտալական COSMO-SkyMed հեռահար զոնդավորման արբանյակը:

Falcon 9 հրթիռի արձակման ժամանակ, Merlin շարժիչի գործարկումից հետո, տեղի է ունենում աստիճանների  առանձնացում: Այս անգամ առաջին աստիճանը վայրէջք է կատարել ոչ թե օվկիանոսում գտնվող հարթակի վրա, այլ` գետնի։

Նշենք, որ բազմակի օգտագործման հրթիռը կարող է տիեզերք արձակել մինչև 22,8 տոննա բեռ: Գործարկման ժամանակ Falcon 9-ն ունակ է զարգացնել մինչև 5000 կմ/ժ արագություն, որից հետո առաջին աստիճանի շարժիչն անջատվում է, և այն առանձնանում է երկրորդից։ Դրանից հետո այն նորից միացնում է շարժիչը և վերադառնում հարթակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել 50 Starlink արբանյակ: