Logo

Starlink ծառայությունն այժմ ակտիվ է Ուկրաինայում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 28.02.2022Լրահոս
null

SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության Starlink ինտերնետային արբանյակներն այժմ ակտիվ են Ուկրաինայում, քանի որ երկիրը հոսանքազրկվում է Ռուսաստանի ներխուժման պատճառով:

Ուկրաինայի փոխվարչապետ Միխայլո Ֆեդորովը Մասկին խնդրել է ինտերնետ ծառայություն տրամադրել Ուկրաինային՝ ռուսական հարձակումների ֆոնին, և Մասկը համաձայնել է:

«Մինչ դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինան: Մինչ ձեր հրթիռները հաջողությամբ վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները հարձակվում են ուկրաինացի քաղաքացիական անձանց վրա: Մենք խնդրում ենք ձեզ Ուկրաինային տրամադրել Starlink կայաններ»:

«Starlink ծառայությունն այժմ ակտիվ է Ուկրաինայում», - թվիթերում պատասխանել է Tesla-ի գործադիր տնօրեն Մասկը: