Logo

Telegram-ի լրատվական ալիքների լսարանը մեկ շաբաթում ավելացել է 19.5 միլիոն բաժանորդով

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:54 / 03.03.2022Լրահոս
Telegram- 19.5 million users

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում 19.5 մլն մարդ է բաժանորդագրվել ռուսական Telegram լրատվական ալիքներին: 

«Մինչև նշված ժամանակահատվածի սկիզբը, լրատվական ալիքների լսարանն օրական ավելացել է 200-400.000 բաժանորդով, իսկ հետո՝ 3.5-5 միլիոնով» - ասել է TGStat.ru-ի հիմնադիր Յուրի Կիժիկինը։

Հայտնիությամբ առաջին տեղը զբաղեցրել է Mash Telegram ալիքը (1.4 մլն ընթերցող), երկրորդը՝ RIA Novosti-ն (1.1 մլն), երրորդը՝ Varlamov News-ը (1.1 մլն):

Ռուսաստանում այլ մեսենջերների շրջանում ժողովրդականությամբ Telegram-ը երկրորդ տեղում է, առաջին տեղում WhatsApp-ն է, երրորդում՝ Viber-ը։ Ըստ Mediascope-ի՝ 2021 թվականի հուլիսին Պավել Դուրովի ստեղծած մեսենջերի ամսական լսարանը հասել է գրեթե 38 միլիոն օգտատերերի։