Logo

Telegram-ը թարմացրել է ներբեռնման մենեջերը և ավելացրել հեռարձակման հնարավորություն

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:12 / 14.03.2022Լրահոս
Telegram-update

Telegram-ի մեսենջերը նոր թարմացում է թողարկել, որում ավելացրել է ներբեռնումները կառավարելու և ալբոմներում լուսանկարների ու տեսանյութերի հերթականությունն ապահովելու հնարավորությունը։ Telegram-ի միջոցով հեռարձակման գործառույթը նույնպես հասանելի է դարձել:

Ներկայում Telegram-ում հնարավորություն կա կիսվելու և փոխանցելու մինչև 2 ԳԲ ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև օգտվել անսահմանափակ ծավալով անվճար ամպային պահեստից, որը հասանելի է բոլոր սարքերի համար։ Հնարավորություն կա ներբեռնումների պատմությունը դիտարկել, դադարեցնել կամ վերագործարկել այն, ինչպես նաև մեծացնել ներբեռնման առաջնահերթությունը կամ միանգամից անցնել նամակագրության չաթին, որտեղ ուղարկվել է փաստաթուղթը:

Բազմաթիվ ֆայլեր ուղարկելիս կարող եք ընտրել լուսանկարների և տեսանյութերի հերթականությունը և ալբոմին մակագրություն ավելացնել: iOS-ի հավելվածների ընտրացանկն այժմ ունի նոր դիզայն, որը նախկինում հասանելի էր միայն Android-ի օգտատերերին: Android-ն ունի նոր կիսաթափանցիկ ինտերֆեյս, այժմ նաև գիշերային ռեժիմի ֆոն և սթիկերներ:

Telegram-ը նաև տեսանյութերի հեռարձակման հնարավորություն ունի անսահմանափակ թվով մասնակիցների հետ՝ շնորհիվ ուղիղ հեռարձակման հավելվածների՝ OBS Studio-ի կամ XSplit Broadcaster-ի: