Logo

Times New Roman և Arial տառատեսակների հասանելիությունն արգելափակվել է ռուս օգտատերերի համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:26 / 14.04.2022Լրահոս
ՌԴ- տառատեսակներ

Ամերիկյան Monotype ընկերությունը, որին պատկանում են Times New Roman, Arial, Verdana, Tahoma և Helvetica տառատեսակների իրավունքները, ռուս օգտատերերի համար փակել է իր կայքի գրադարան հասանելիությունը, գրում է Ведомости-ն։

Ռուսաստանում Monotype կայքը հասանելի է, բայց երբ օգտատերը փորձում է բացել տառատեսակների կատալոգով էջը, ապա տեսնում է հաղորդագրություն, որ մուտքն արգելված է: VPN ծառայություններից օգտվելիս, նշում է հրատարակությունը, հնարավոր է մուտք գործել տառատեսակներ:

Monotype-ից դեռ մեկնաբանություն չի ստացվել: