Logo

Թոմ Ֆորդը չեղարկել է իր ապրանքանիշի ցուցադրությունը COVID-19-ի պատճառով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:44 / 26.01.2022Լրահոս

Tom Ford - Covid 19

Կորոնավիրուսով վարակվածների թվի հերթական աճի պատճառով Թոմ Ֆորդը որոշել է չեղարկել իր համանուն ապրանքանիշի ցուցադրությունը։ Շոուն պետք է փակեր Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որը պետք է անցկացվեր փետրվարի 11-ից 16-ը։

Ըստ WWD-ի՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի Թոմ Ֆորդի ատելյեում և դիզայներական ստուդիայում գրանցվել են COVID-19 վարակի դեպքեր։ Վիրուսի պատճառով Իտալիայի որոշ գործարաններ նույնպես դադարեցրել են աշխատանքը: Փոխարենը կլինի թվային տարբերակով ցուցադրություն։ 

Թոմ Ֆորդը նշել է, որ շատ հիասթափված է, որ ցուցադրությունը չի կարող անցկացվել, քանի որ կենդանի շնորհանդեսը հավաքածուի գաղափարը փոխանցելու լավագույն միջոցն է։

«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի չչեղարկենք մեր նյույորքյան ցուցադրությունը, բայց տխուր է գիտակցել, որ մենք պարզապես հավաքածու չենք ունենա նորաձևության շաբաթվա համար»: