Logo

Իլոն Մասկը Տոնգայի բնակիչներին առաջարկել է վերականգնել ինտերնետը, սակայն ինչպե՞ս, եթե չունեն ինտերնետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:25 / 24.01.2022Լրահոս

Հունվարի կեսերին Տոնգա կղզու մոտ ստորջրյա հրաբուխ է ժայթքել։ Էլեկտրամատակարարումը սկսել է վատ աշխատել՝ թողնելով կղզու բնակիչներին առանց ինտերնետի:

Համացանցը վերադարձնելու համար կպահանջվի մոտ 1 ամիս, հայտնում է Gizmodo-ն, սակայն SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն  այլ լուծում է գտել։

«Տոնգայի բնակիչները չէի՞ն կարող մեզ տեղեկացնել, թե արդյոք SpaceX-ը պետք է իրենց Starlink տերմինալներ ուղարկի, թե ոչ», - Թվիթերում կղզու բնակիչներին գրել է Մասկը:

Միլիարդատիրոջ թվիթն առաջացրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու ծիծաղը։

«SpaceX-ը պարզապես պետք է սկսի օգնել և չսպասի, որ տեղացիներն օգնություն խնդրեն: Եվ ինչպե՞ս կարող են նրանք տեսնել ձեր թվիթը, եթե չունեն ինտերնետ, ստորջրյա ինտերնետ մալուխը ոչնչացված է…»,- գրում է օգտատերերից մեկը:

«Կարծում եմ՝ նրանք կասեին այո, եթե կարողանային…», - հավելել է մյուսը:

Ավելի ուշ Մասկը պարզաբանել է, որ իրեն հստակ հաստատում է պետք, քանի որ առաջարկվող օգնությունն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ. այժմ ընկերությունը չունի լազերային հաղորդակցությամբ բավարար արբանյակներ։ Բացի այդ, Տոնգայի որոշ պաշտոնյաներ դեռ կարող են մուտք գործել համացանց իրենց արբանյակների միջոցով: