Logo

Toyota-ն և Lexus-ը շարունակում են մնալ ռուսական շուկայում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:10 / 09.03.2022Լրահոս
Toyota- Lexus-ՌԴ

Արտասահմանյան տասնյակ ընկերություններ դադարեցնում են իրենց արտադրանքի մատակարարումն ու վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Շատերը բախվում են նյութատեխնիկական խնդիրների, ինչը դժվարացնում է արտադրանքի ներմուծումը երկիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Toyota-ն և Lexus-ը նույնպես կդադարեցնեն իրենց մեքենաների մատակարարումները Ռուսաստան, սակայն այժմ հայտնի է դարձել, որ դրանք դեռ կմնան ռուսական շուկայում։

Մինչ օրս այնպիսի ավտոմոբիլային ընկերություններ, ինչպիսիք են Porsche, Rolls-Royce, BMW, Skoda, Volvo, Volkswagen, Jauguar Land Rover, Ford, Honda, Mazda, Suzuki, Mercedes-Benz, Nissan և այլն, պաշտոնապես դադարեցրել են առևտրային գործունեությունը երկրում: