Logo

«Հագուստը կենսական անհրաժեշտություն է». Uniqlo-ն կշարունակի աշխատել Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:55 / 07.03.2022Լրահոս
null

Ռուսաստանում կշարունակեն գործել Uniqlo հագուստի խանութները։ Այս մասին հայտարարել է ճապոնական Fast Retailing Co. ընկերության հիմնադիր և ղեկավար Թադաշի Յանայը,  հայտնում է Bloomberg-ը։

«Հագուստը կենսական անհրաժեշտություն է։ Ռուս ժողովուրդն ունի կյանքի նույն իրավունքը, ինչ մենք»,- ասել է Թադաշի Յանայը։

2021 թվականի նոյեմբերի վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում գործում է Uniqlo-ի 48 կետ։

Յանային անվանում են «Ճապոնիայի ամենահարուստ մարդը»։ Նա դեմ է Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողությանը»։