Logo

Victoria's Secret-ի նախկին մոդելները նկարահանվել են Քարդաշյանի Skims-ի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:20 / 05.04.2022Լրահոս
Skims-Victoria's Secret models

Skims-ը ներկայացրել է նոր գովազդային արշավ։ Դրա հերոսուհիները Victoria's Secret-ի նախկին մոդելներն են՝ Թայրա Բենքսը, Հայդի Քլումը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնփոուլը։

«Տարիների ընթացքում ես ականատես եմ եղել, թե ինչպես են Թայրան, Հայդին, Ալեսանդրան և Քենդիսը դրել մոդելային արդյունաբերության հիմքերը՝ որպես նորաձևության խորհրդանիշներ: Եվ այս արշավում նրանց միասին հավաքելը երազանք էր։ Այս բոլոր կանայք ռահվիրաներ են, և ես ոգևորված եմ, որ կարող եմ այս կերպ նշել նրանց ներդրումը»,- ասել է Skims-ի հիմնադիր Քիմ Քարդաշյանը WWD-ին։