Logo

Virgin Galactic-ը սկսում է տիեզերական տոմսերի վաճառքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 16.02.2022Լրահոս

Virgin Galactic -tickets

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից սկսում է տիեզերք թռիչքների տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Տիեզերական զբոսաշրջիկների ճանապարհորդությունը կտևի 90 րոպե։ Մինչ այդ նրանք հատուկ պատրաստություն են անցնելու։

Զբոսաշրջիկների ուղեծիր ուղարկելը նախատեսվում է այս տարվա վերջին։ Առաջին փուլում նրանք մտադիր են տիեզերք ուղարկել հազար մարդու։

Հրթիռների մեկնարկը կլինի Նյու Մեքսիկո նահանգի տիեզերակայանից Ամերիկայից: Տոմսի արժեքը 450.000 դոլար է: 

Փետրվարի 15-ին Virgin Galactic-ի բաժնետոմսերն աճել են 19.3%-ով, ինչն ամենաբարձրն է 2021 թվականի հունիսին Բրենսոնի ենթաօրբիտալ թռիչքից հետո: