Logo

Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:06 / 27.06.2022Լրահոս
Ռուսաստանի մաքսակետ

Վատ եղանակի պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ցամաքային մաքսակետը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

«Հորդառատ անձրևների պատճառով վարարած գետերը (Թերգի և Դևդորակ) վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ (Դարիալի-Լարս ճանապարհի 165-րդ կիլոմետր)»,- ասվում է հրապարակման մեջ։

Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվում։

Եղանակի բարելավումից և վերանորոգման աշխատանքներից հետո «Կազբեգին» կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։

Վրաստանում մի քանի օր է՝ հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով գետերը վարարել են, սողանքներ են առաջացել, վնասվել են ենթակառուցվածքները: