Logo

Վրաստանում գրանցվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:05 / 16.06.2022Լրահոս
Կապիկի ծաղիկ-Վրաստան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։ Հաղորդում է aliq.ge-ն:

Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը», - ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։