Logo

Վուպի Գոլդբերգը հեռացվել է աշխատանքից Հոլոքոստի մասին հայտարարությունների համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:55 / 02.02.2022Լրահոս

Վուպի Գոլդբերգ 1

The View-ի բանավեճի ժամանակ Վուպի Գոլդբերգն հայտարարել է, որ Հոլոքոստը ռասայի հետ կապ չունի, այլ մարդկանց անմարդկային վերաբերմունքն է միմյանց նկատմամբ, որից հետո հեռուստահաղորդավարը սուր քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում:

ABC News հեռուստաալիքը հեռացրել է Վուպի Գոլդբերգին The View-ում հաղորդավարուհու պաշտոնից:

«Երկու շաբաթով հեռացնում եմ Վուպի Գոլդբերգին նրա սխալ և վիրավորական մեկնաբանությունների համար: Չնայած Վուպին ներողություն է խնդրել, ես նրան ժամանակ եմ հատկացրել մտածելու և հասկանալու իր խոսքերի հետևանքները», - ասել է<<ABC News>>-ի նախագահ Քիմ Գոդվինը:

Հեռացման մասին տեղեկություններով նամակը սկզբում տարածվել է ընկերության աշխատակիցների շրջանում, իսկ հետո մասնակիորեն հրապարակվել է ընկերության Twitter-ում։

«ABC News կազմակերպությունը սոլիդար է մեր հրեա գործընկերների, ընկերների, ընտանիքների և համայնքների հետ», - եզրափակել է ընկերության նախագահը: