Logo

Whatsapp-ը նոր գործառույթ ունի

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 05.05.2022Լրահոս
Whatsapp-նոր գործառույթ

WhatsApp մեսենջերի ադմինիստրացիան աշխատում է Meta-ի Ray-Ban Stories վիրտուալ իրականության ակնոցների շնորհիվ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորության ուղղությամբ: Այս մասին հայտնում է WABetaInfo լրատվական պորտալը։

Օգտատերը պետք է Ray-Ban Stories-ը կապի իր WhatsApp-ի հաշվին: Դեռ հստակ չի նշվում, թե ինչպես են հաղորդագրություններն ուղարկվելու ակնոցների միջոցով: 

Գործառույթն այժմ հասանելի է սմարթֆոնների համար նախատեսված մեսենջերի բետա փորձարկողների համար: Հայտնի չէ, թե երբ կհայտնվի VR ակնոցների միջոցով հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը սովորական օգտատերերի համար: