Logo

Wildberries-ի աշխատանքը դեռ չի կարգավորվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:06 / 15.03.2022Լրահոս
Wildberries

Wildberries առցանց խանութի գործարկումը երկու օր է խափանվել է։ Օգտատերերն ամենից հաճախ բողոքում են պատվերին հետևելու անկարողությունից: Խնդիրներ կան նաև բջջային հավելվածի հասանելիության հետ կապված։

Առկա զեղչերը կիրառելու հնարավորություն չկա, արդեն իսկ կատարած պատվերներն անհետացել են: Գրանցվողի անձնական տվյալներն անհետացել են պրոֆիլից, դժգոհություն և հարցում անելու դաշտերը չեն գործում։ Կայքը հնարավորութւյուն չի տալիս գնումներ կատարել և՛ բրաուզերի, և՛ հավելվածի միջոցով:

Հայաստանում, Ռուսաստանում և Բելառուսում  օգտատերերը չեն կարողանում կատարել նոր պատվեր կամ հետևել գոյություն ունեցողին, որոշներն ընդհանրապես չեն կարողանում մուտք գործել իրենց պրոֆիլ:

Wildberries-ը չի նշում ձախողման պատճառը և չի հայտնում, թե երբ են նախատեսում շտկել։