Logo

Xiaomi-ն ցուցադրել է մահճակալ` «խռմփոցի դեմ»

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:31 / 05.05.2022Լրահոս
Xiaomi-խելացի մահճակալ

Տեխնոլոգիաներ արտադրող չինական Xiaomi ընկերությունը ցուցադրել է 8H Feel Leather X Pro «խելացի» մահճակալը: Այս մասին հայտնում է Gizmochina լրատվական պորտալը։

Նորույթի գործառույթներից են խռմփոցի հայտնաբերումն ու վերացումը, քնի ժամանակ սրտի զարկերի գրանցումը, ինչպես նաև գիշերվա ընթացքում մարմնի շարժման դիտարկումը։ Վերջին երկու ցուցանիշներն օգնում են գաջեթին գնահատել օգտատիրոջ քնի որակը:

Սարքի ներսում կա խելացի միջուկ և գերզգայուն սենսորներ, որոնք ընթերցում են բոլոր տվյալները: Մահճակալը համալրված է անաղմուկ բարձրացման 2 մեխանիզմով՝ մեջքի և ոտքերի հատվածում, որոնք ապահովում են անհատական ​​կարգավորում համապատասխանաբար 60° և 40°-ով:

Խռմփոցի ընթացքում 8H Feel Leather X Pro-ն ավտոմատ կերպով բարձրացնում է մեջքի հատվածը 15°-ով և դանդաղ կարգավորում է գլխատեղը՝ բացելով ձեր շնչուղիները: Խռմփոցի դադարումից հետո սարքը վերադառնում է իր հին կառուցվածքին:

Մահճակալի գինը 6400 յուան ​​է, սակայն ապագայում այն ​​կբարձրանա մինչև 7400 յուան: