Logo

YouTube-ը կդադարեցնի օրիգինալ ֆիլմերի և սերիալների նկարահանումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:41 / 21.01.2022Լրահոս

Youtube films

YouTube-ն այլևս չի արտադրի պրոֆեսիոնալ դերասանների և հայտնի բլոգերների մասնակցությամբ բարձր բյուջետային ֆիլմեր և սերիալներ: Փոխարենը, ընկերությունը լրացուցիչ միջոցներ և ներդրումներ կանի վիդեո ստեղծողների համար նախատեսված ծրագրերում: Այս մասին Twitter-ում հայտնել է բիզնես-տնօրեն Ռոբերտ Քինկլը։

Քինկլն ասում է, որ YouTube Originals-ը հաջողակ արտադրանք է ստեղծել ավելի քան 5 տարվա ընթացքում, որոնք միասին հավաքել են միլիարդավոր դիտումներ և շոշափել սոցիալական կարևոր թեմաներ: Այնուամենայնիվ, այժմ վիդեոհոսթինգը մտադիր է վերաբաշխել բյուջեն՝ հօգուտ ավելի քան 2 միլիոն քոնթենթ ստեղծողների:

«Նոր հնարավորություններ են ստեղծվում արագ աճին զուգահեռ, և այժմ մեր ներդրումները կարող են մեծ ազդեցություն ունենալ ավելի շատ ստեղծագործողների վրա, որոնք միացել են մեր նախաձեռնություններին, ինչպիսիք են Creator Shorts Fund-ը, Black Voices Fund-ը», - մեկնաբանել է Քինկլը: