Logo

Ա Սերիայի՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները (թոփ-6)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:45 / 23.03.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան Ա Սերիայի՝ ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:

L’Equipe-ի փոխանցմամբ՝ իտալացու աշխատավարձը կազմում է ամսական 1,13 մլն եվրո: 

Իտալիայի առաջնության՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-6-ն այսպիսի տեսք ունի.

2-3. Վոյցեխ Շեսնի («Յուվենտուս») - 1 մլն
2-3. Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս») - 1
4. Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») - 0.97
5. Կալիդու Կուլիբալի («Նապոլի») - 0.93
6. Ալեքս Սանդրո («Յուվենտուս») - 0.93

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկկխաղյա դիմակայությունում «ծեր սինյորան» զիջել էր «Վիլյառեալին» ու դուրս մնացել մրցաշարից (1:1, 0:3):