Logo

«Աերոֆլոտը» մատակարարման խնդիրների պատճառով բիզնես դասում Coca-Cola-ն փոխարինել է Pepsi-ով, իսկ շամպայնը՝ պրոսեկոյով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:04 / 10.06.2022Լրահոս
Աերոֆլոտ-2022

«Աերոֆլոտն» իր թռիչքներում բիզնես դասի ուղևորներին սպասարկելու համար Coca-Cola-ի ըմպելիքները փոխարինել է PepsiCo-ի արտադրանքով, հայտնում է РБК-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե նախկինում ուղևորները Coca-Cola-ն ստանում էին 0,33 լիտրանոց ալյումինե տարաներով, ապա այժմ որոշվել է Pepsi-Cola և Pepsi-Cola Max ըմպելիքները մեկլիտրանոց շշերով մատակարարել, ենթադրաբար, ինքնաթիռներում բաժակներով մատուցելու համար։ Բացի այդ, ընկերությունը Sprite-ը փոխարինել է 7Up-ով, որն արտադրում է PepsiCo-ն, ըմպելիքը մատակարարվելու է նաև լիտրանոց փաթեթավորմամբ։

Հունիսի 8-ից «Montaudon Brut» շամպայնի փոխարեն բիզնես դասի ուղևորներին առաջարկվում է «Valdobbiadene Superiore Giallʼoro Ruggeri» պրոսեկո, որը մոտ երկու անգամ էժան է (10-14 եվրո 19-23 եվրոյի փոխարեն՝ մեկ շշի համար): 

«Աերոֆլոտ»-ը РБК-ին հայտնել է, որ բոլոր փոփոխությունները կապված են Ռուսաստան ապրանքների մատակարարման և լոգիստիկ խոչընդոտների հետ, ինչպես նաև այն փաստի, որ մատակարարներն այլևս չեն կարող կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները որոշակի կատեգորիաների ապրանքների առումով: