Logo

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաշխարհային պարենային ճգնաժամի մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:03 / 10.06.2022Լրահոս
համաշխարհային պարենային ճգնաժամ

Ուկրաինայում պատերազմով հրահրված պարենային ճգնաժամը կարող է տարիներ տևել, եթե միջամտություն չլինի, ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան BBC-ին ասել է, որ աֆրիկյան երկրներին կարող է հատկապես մեծ հարված հասցնել ցորենի և պարարտանյութի պակասը: Միլիոնավոր տոննա հացահատիկ մնացել է պահեստներում և ուկրաինական նավահանգիստներում և չի կարող արտահանվել պատերազմի պատճառով։

Նա ասել է, որ «իրոք, տխուր է» հացահատիկի գների աճին հետևելը:

Ուկրաինան ցորենի համաշխարհային խոշոր արտահանող է, որի մասնաբաժինը համաշխարհային շուկայի 9%-ն է։ Նրան է պատկանում նաև արևածաղկի ձեթի համաշխարհային շուկայի 42%-ը և եգիպտացորենի համաշխարհային շուկայի 16%-ը:

Պատերազմի հետևանքով առաջացած փակուղու պատճառով Ուկրաինայի նավահանգիստներում 20-ից 25 միլիոն տոննա ցորեն կա, մինչդեռ հացահատիկի համաշխարհային գները կտրուկ աճում են: