Logo

ԱՀԿ-ն նոր անուն կտա կապիկի ծաղկին 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:17 / 15.06.2022Լրահոս
Kapiki tsaghik

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխատում է փորձագետների հետ կապիկի ծաղկին նոր անուն տալու ուղղությամբ:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած շաբաթ ավելի քան 30 գիտնական առաջարկեց վիրուսին և դրա պատճառած հիվանդությանը «ոչ խտրական և չխարազանող անուն որոշելու հրատապ անհրաժեշտության մասին»:Նրանք հայտարարեցին, որ հետագայում վիրուսը որպես աֆրիկյան հիշատակելը ճիշտ չէ և խտրական է:

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է հիվանդության մոտ 1600 դեպք։

Այն երկրներում, որտեղ ծաղիկն արդեն էնդեմիկ էր, 72 մահ է գրանցվել, 32 նոր երկրում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, ոչ մի մահ չի եղել:
Վերջին հաշվարկով՝ հունիսի 12-ի դրությամբ գրանցվել է 452 հաստատված դեպք Անգլիայում, 12-ը՝ Շոտլանդիայում, 2-ը՝ Հյուսիսային Իռլանդիայում և 4-ը՝ Ուելսում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ արտակարգ քննարկում կանցկացնի՝ որոշելու, թե արդյոք բռնկումը պե՞տք է դասակարգվի որպես միջազգային մտահոգության մակարդակի արտակարգ իրավիճակ․ հանրային առողջությանը սպառնացող ամենաբարձր ահազանգը, որը ՄԱԿ-ի գործակալությունը կարող է բարձրացնել:

Այլ հիվանդությունները, որոնց դեպքում այդպես պատահել է, եղել են խոզի գրիպը, պոլիոմիելիտը, Էբոլան, Զիկան և Քովիդը: