Logo

Աճուրդի է հանվել Եղիսաբեթ II թագուհու համար նախատեսված ոսկուց Nintendo Wii խաղային կցորդը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:00 / 11.05.2022Լրահոս
Եղիսաբեթ II թագուհի

Ցանկանու՞մ եք խաղալ թագավորի պես: Goldin Auctions-ը ձեզ հնարավորություն է տալիս անել դա: Հարթակը վերջերս վաճառքի է հանել Nintendo WII խաղային կցորդը, որն ի սկզբանե պատրաստված էր Եղիսաբեթ II թագուհու համար: Սարքը նախնական գնահատվել է 3000 դոլար՝ գումարած գնորդի հավելավճարը:

Եղիսաբեթ II -ոսկե վահանակ

Nintendo Wii-ն պատվիրել էր այժմ չգործող խաղերի մշակող THQ-ը՝ իրենց BIG Family Games խաղը գովազդելու համար: Մեկնաբանելով դա՝ THQ-ի այն ժամանակվա արտադրանքի մենեջեր Դանիել Ռոբինսոնը հայտարարել է․

Եղիսաբեթ II -ոսկե վահանակ 2

«Թագավորական ընտանիքը, թերևս, երկրի ամենակարևոր ընտանիքն է, և մենք զգացինք, որ նրանք պետք է ունենան նոր խաղի պատճենը, ուստի հավելյալ շահագործման է հանձնվել հատուկ ոսկե խաղային կցորդ»։

Եղիսաբեթ II -ոսկե վահանակ 3

Ոսկե սարքն այդպես էլ չհասավ Բուքինգհեմյան պալատ՝ արքայական նվերների առումով «հասկանալի խիստ» քաղաքականության պատճառով, և այն հետագայում ձեռք բերեց հոլանդացի կոլեկցիոներ և Consolevariations-ի սեփականատեր Դոնի Ֆիլերուպը:

Եղիսաբեթ II -ոսկե վահանակ 4

Կցորդի նկարագրության մեջ ասվում է. «Ահա Wii-ի կատարյալ հավաքածուն, որը պատվիրվել է հատուկ Նորին Մեծություն Թագուհու համար՝ «Golden Wii» մարքեթինգային (փոքև-ինչ հիմար և, ի վերջո, անհաջող) հնարքով»:

Եղիսաբեթ II -ոսկե վահանակ 5

Ամբողջական փաթեթը ներառում է խաղային կցորդ, մեկ կարգավորիչ, Big Family Games-ի պատճենը, սենսորային վահանակը և բոլոր անհրաժեշտ մալուխները: Ընդհանուր առմամբ՝ այն լավ վիճակում է, բայց տեղ-տեղ ոսկու «ցրված» փշուրների հետքեր կան։ Gold Wii-ն այժմ բաց է սակարկությունների համար Goldin-ի կայքում մինչև դրա վերջնական վաճառքը՝ 2022 թվականի մայիսի 21-ը:
Եղիսաբեթ II -ոսկե վահանակ 6