Logo

Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 27.04.2021Լրահոս
6fd4c6d29fd38468ddd9c1702cfda9ab small - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Աշխարհի ամենագեղեցիկ արդյունաբերությունը՝ նորաձևությունն, առանձնապես նպատակ չունի գեղեցկացնել ինչ որ մեկին: Փոխարենը, նորաձևությունը բաղկացած է գեղեցիկ իրերից, մարդկանցից և իրադարձություններից, իսկ հակառակ դեպքում դա սովորական ուղեցույց է, թե ինչպիսի տեսք ունենալ և ինչպես ապրել: 

Վերջին տասը տարիների ընթացքում աշխարհը երկար ճանապարհ է անցել նորաձեև բռնապետությունից դեպի պակաս ֆաշիստական ​​մի բան, այնուամենայնիվ, գլոբալ առումով քիչ բան է փոխվել: XS չափ ունեցող գեղեցիկ կանայք, դե ինչպես կանոններն են թելադրում, ներկայացված են խոշոր ապրանքանիշերի գովազդային արշավներում: 

Ալբեր Էլբազը հայտնվել է նորաձևության արդյունաբերության մեջ՝ խորամանկ, սնոբ, ցինիկ և դաժան աշխարհ՝ առանց մոտենալու այս արատավոր երևույթներին:

Lanvin- ի նախկին ստեղծագործական տնօրեն, դիզայներ Ալբեր Էլբազը հեռացել է կյանքից ապրիլի 24-ին, ընդամենը 59 տարեկան հասակում: 

Lanvinevent43 highres - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Ապրիլի 25-ին սոցիալական ցանցերը ողողված էին դիզայներին հրաժեշտ տալու գրառումներով: Չկար հիացմունք, պաթոս կամ ափսոսանքի «ձևական» արտահայտություններ. միայն սեր և շնորհակալություն, այն բանի համար, որ Էլբազը ցանկանում էր զարդարել յուրաքանչյուր կնոջ, ում հետ աշխատում էր:

Էլբազին նվիրված հրաժեշտի տեքստերից մի անհարմար զգացողություն է առաջանում.  աշխարհում շատ են տաղանդավոր դիզայներներ, մեծ և ուժեղ անհատականություններ և պարզապես հայտնի մարդիկ: Բայց ոչ բոլորին են վերաբերում և ճանապարհում այս 59-ամյա մարդու նման:

Ո՞րն է նրա գաղտնիքը: Կա մի պարզ պատասխան, որը կարելի է կարդալ նրա ցանկացած մահախոսականում. Էլբազը շատ էր սիրում կանանց: 

Vogue-ի քննադատ Սառա Մաուերը, Ալբերուն հարգանքի տուրք մատուցելով, մեջբերել է Էլբազի խոսքերը.

«Ես ուզում եմ տեսնել կանանց, ուզում եմ հասկանալ, թե ովքեր են նրանք: Իմ նպատակն է, որ զգեստը անհետանա, չերևա, տպավորություն լինի, որ ես ոչինչ չեմ արել, քանզի այն ամենն, ինչ ուզում եմ տեսնել, այն կնոջ դեմքն է, որը կկրի այս զգեստը»:

c30885f54c462923a59772f1f68b87bb 960x638 - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Ալբեր Էլբազը երկու տարի աշխատել է Գի Լարոշում՝ աշխարհի ամենամեծ բրենդը: Այնուհետև տեղափոխվել է Սեն Լորան, իսկ վերջում գլխավորել է Լանվինը, որտեղ ստեղշագործել է գրեթե 14 տարի:

2015-ին Էլբազը լքել է ապրանքանիշը նորաձևության արդյունաբերության ուղղության հետ համաձայն չլինելու պատճառով: Սա սովորական սկանդալ չէր, այլ իսկական ողբերգություն և մեծ կորուստ: Էլբազի տաղանդը ոչ թե Լանվինի տերերն են կորցրել, այլ այն կանայք, ովքեր իրենց երջանիկ էին զգում՝ կրելով նրա ստեղծած հագուստը:

Նորաձևության արդյունաբերությունը վեց տարի սպասում էր Ալբերի վերադարձին: 2021-ի հունվարին Ալբեր Էլբազը վերադարձել է նորաձևություն իր սեփական ապրանքանիշ՝ AZ Factory-ով:

Ալբեր Էլբազին իսկապես սիրում էին բոլորը՝ բիզնեսի մեծահարուստներն ու, իհարկե, հաճախորդները: Հոլիվուդյան գլխավոր դերասանուհի Մերիլ Սթրիփը կարմիր գորգին հիմնականում կրում էր դիզայների ստեղծած հագուստները:

Նորաձեւությունն անհրաժեշտ է, որպեսզի մի փոքր ավելի գեղեցիկ ու երջանիկ զգանք: Մնացած ամեն բան անկարևոր է: