Logo

Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:34 / 10.03.2022Լրահոս
null

Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amazon-ը, դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս, ինչպես նաև փակում է իր Amazon Prime Video հոսքային ծառայության մուտքը ռուս օգտատերերի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։  

Ավելի վաղ ընկերության մեկ այլ ստորաբաժանում՝ Amazon Web Services ամպային ծառայությունը, հրաժարվել էր նոր հաճախորդներ ընդունել Ռուսաստանի Դաշնությունից։ 

Նաև մարտի 9-ին Jack Daniel's վիսկի արտադրող Brown-Forman Corp.-ը հայտարարել է Ռուսաստանում առևտրային գործունեությունը դադարեցնելու մասին, իսկ Nestle-ն՝ աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրողը, դադարեցրել է ներդրումները երկրում: 

Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին տասնյակ խոշոր համաշխարհային ընկերություններ և տարբեր ոլորտների բրենդներ հայտարարել են Ռուսաստանի Դաշնությունում գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին: