Logo

Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.11.2021Լուրեր
uploads 5d0af361 e269 4810 80e4 14e2409f5259 natalie portman in black swan hd 770x510 1 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Կինոյի պատմության բազմաթիվ գլուխգործոցների շարքում կան ֆիլմեր, որոնք հատկապես ֆիքսվել են հեռուստադիտողի մտքում՝ անհավանական փոփոխությունների և ծայրահեղ քայլերի շնորհիվ: Ռեժիսորները երբեմն շատ բծախնդիր են դերասանների ընտրության հարցում:

Առանձնացրել ենք մարմնական ծայրահեղ փոփոխությունները, որոնց միջով անցել են դերասանները՝ ֆիլմում դեր ստանալու նպատակով:

Շարլիզ Թերոն, «Հրեշը»

«Հրեշ» ֆիլմում սերիական մարդասպան Էյլին Վուորնոսին ավելի համոզիչ խաղալու համար Շարլիզը ստիպված է եղել 14 կգ քաշ հավաքել։ Նման զոհաբերության և փայլուն խաղի համար Շարլիզ Թերոնը կանացի լավագույն դեր անվանակարգում Օսկարի է արժանացել:

mv5bmtc3mza2ota2ml5bml5banbnxkftztcwmji3mdg4na@@. v1 sy1000 cr0015021000 al  960x639 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Քրիստիան Բեյլ, «Մեքենավարը»

«Մեքենավարը» ֆիլմում Թրևոր Ռեզնիկի դերի համար դերասանը ստիպված է եղել նիհարել մինչև 55 կգ 4 ամսում: Բեյլի սննդակարգը բաղկացած էր ջրից, սուրճից, մեկ խնձորից և օրական մեկ պահածոյացված թունայից։ Բժիշկները կոչ են արել դադարեցնել դիետան՝ զգուշացնելով, որ եթե այդպես շարունակվի, դերասանը շուտով կհայտնվի կյանքի ու մահվան շեմին։ Բազմաթիվ մրցանակները երկար սպասեցնել չտվեցին:

extremechanges01 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Մեթյու Մակքոնահի, «Գնորդների դալլասյան ակումբը»

«Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմի՝ ՁԻԱՀ-ից մահացող գլխավոր հերոս Ռոն Վուդրուֆին մարմնավորելու համար Մակքոնահին 6 ամսում նիհարել է 21 կգ։ Ամիսներ շարունակ դերասանը փորձում էր խուսափել արևից, որպեսզի գունատ ու թույլ տեսք ունենա։ Ինչպես դերասանն ինքն է ասում, դժվար էր, իրեն նմանացնում էր ճուտիկի, որն անընդհատ ուզում է ուտել։

extremechanges02 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Դեմի Մուր, «Զինվոր Ջեյն» 

Զինվորի կերպարի համար Դեմի Մուրը սափրել է գլուխը և անցել զինվորական հատուկ պատրաստություն։ Դերասանուհին կարող էր օգտվել կասկադյորի ծառայություններից, սակայն հրաժարվել է։ Արդյունքում, ֆիլմի թողարկումից հետո Դեմի Մուրը դարձավ 2000-ականների ամենահայտնի դերասանուհիներից մեկը։

maxresdefault 8 960x540 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Ռենե Զելվեգեր «Բրիջիթ Ջոնսի օրագիրը»

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմում գլխավոր դերի համար դերասանուհին ստիպված է եղել 14 կգ քաշ հավաքել և ձեռնպահ մնալ բոլոր տեսակի ֆիզիկական ակտիվությունից։ Արդյունքը համաշխարհային համբավն ու սերն է խորհրդանշական կերպարի հանդեպ:

https   bucketeer e05bbc84 baa3 437e 9518 adb32be77984.s3.amazonaws.com public images cb0221b1 b2ef 4681 9435 1ba16451e454 1239x800 960x620 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Նատալի Պորտման, «Սև կարապ»

«Ես բառացիորեն մտածում էի, որ կմեռնեմ» – ասել է Նատալի Պորտմանը մի անգամ: Իսկապես, «Սև կարապում» բալետի պարուհու դերի համար առանց այդ էլ նիհար Պորտմանը պետք է նիհարեր 9 կգ, ինչին նա հասել է օրական 5-8 ժամ մարզվելով և գրեթե առանց ուտելու։

Դերասանուհին այս ֆիլմում արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

natalie portman black swan 1024x806 1 960x756 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Ջարեդ Լետո «Գնորդների դալլասյան ակումբը»

Ինչպես նկատեցիք, Մակքոնահին միակ դերասանը չէր Dallas Buyers Club-ում, որը ջանասիրաբար աշխատեց իր կերպարը հնարավորինս համոզիչ կերպով ներկայացնելու համար: Ջարեդ Լետոն որոշեց փորձել Ռայոնի՝ տրանսգենդեր կնոջ կերպարը, որը նույնպես տառապում է ՄԻԱՎ-ով: Դերասանը  նիհարել է մոտ 14 կիլոգրամ:

jared leto dallas buyers club transgender 960x639 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Ջարեդ Լետո, «Գլուխ 27»

Սա դերասանի 2-րդ կերպարանափոխությունն է հանուն դերի: Հոգեկան հիվանդ մարդասպանին մարմնավորելու համար Ջարեդ Լետոն ավելի քան 30 կգ քաշ է հավաքել:

extremechanges16 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Թոմ Հենքս, «Վտարվածը» <Cast Away>

«Վտարվածը» ֆիլմում դերասանը սկզբում հայտնվում է սովորական միջին տարիքի տղամարդու կերպարանքով, այնուհետև վերածվում է անմարդաբնակ կղզու բնակչի: Թոմ Հենքսը ստիպված է եղել նիհարել 23 կգ և դեմքին փարթամ բուսականություն աճեցնել, ինչի համար ֆիլմի նկարահանումները նույնիսկ դադարեցվել են որոշ ժամանակ:

extremechanges14 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի

Հիլարի Սուոնկ «Մեկ միլիոն դոլարանոց փոքրիկը»

Ֆիլմում բռնցքամարտիկի դերի համար դերասանուհին ստիպված է եղել հավաքել գրեթե 10 կգ մկանային զանգված։  Դերասանուհուն ընդամենը 3 ամիս է պահանջվել նման մարզավիճակ ձեռք բերելու համար՝ օրական 4-6 ժամ ֆիզիկական վարժություններով և մկանների աճի համար սնվելով 90 րոպեն մեկ:

extremechanges18 - Ամենաէքստրեմալ 10 փոփոխությունները՝ հանուն ֆիլմի