Logo

«Ամերիկյան երազանք»․ աշխարհի ամենաերկար մեքենան՝ 30,54 մետր, գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:27 / 21.03.2022Լրահոս
Աշխարհի ամենաերկար մեքենա

Աշխարհի ամենաերկար մեքենան ավելի երկար է դարձել: Սուպեր լիմուզինը վերանորոգվելուց հետո գերազանցել է 1986 թվականի՝ Գինեսի սեփական ռեկորդը: 

Ունենալով հսկայական՝  30,54 մետր երկարություն՝ «Ամերիկյան երազանք» սուպեր լիմուզինն աշխարհի ամենաերկար մեքենան է, որը կառուցվել է 35 տարի առաջ: Այն ունի թագավորին վայել հատկություններ, այդ թվում՝ ջակուզի, մինի-գոլֆի դաշտ, ուղղաթիռի հարթակ և նույնիսկ լողավազան՝ ջրացատկի տախտակով:

Մեքենաների մասնագետ Ջեյ Օրբերգն առաջին անգամ հավաքել է այն 1986 թվականին՝ Կալիֆոռնիայի Բրբենքում․ այն ժամանակ մեքենան ուներ 18,28 մետր երկարություն: Ավելի ուշ նա ընդլայնեց մեքենան, և այն վերականգնվեց՝ գերազանցելով իր իսկ սահմանած Գինեսի ռեկորդը:

Он оснащен функциями, достойными короля, включая джакузи, поле для мини-гольфа, вертолетную площадку и даже бассейн с трамплином для прыжков в воду.

Դա էլ բավական չէ, լիմուզինը կարելի է վարել երկու ծայրից, կարող է տեղավորել ավելի քան 75 մարդ, ունի 26 անիվ։

 «Ամերիկյան երազանքն», ինչպես նշեցինք, ի սկզբանե ունեցել է 18,28 մետր երկարություն, ընթացել է 26 անիվի վրա և ունեցել մի զույգ V8 շարժիչ առջևից և հետևից:

Ավելի ուշ Օրբերգը մեծացրել է լիմուզինը, իսկ մինչ այդ, այն տարիներ շարունակ լքված է եղել Նյու Ջերսիում գտնվող պահեստներից մեկի հետնամասում և քայքայվում էր:

Выход на сушу: «Американская мечта» изначально имела длину 60 футов (18,28 метра), катилась на 26 колесах и имела пару двигателей V8 спереди и сзади.  Вертолетная площадка суперлимузина «Американская мечта» изображена выше.

Ի վերջո մեքենան ցուցակագրվեց eBay-ում, որտեղ երկու ձեռքից ձեռք անցավ, բայց հետո այն գնեց ներկա սեփականատեր Մայքլ Դեզերը՝ առայժմ չբացահայտված գումարով: Այնուհետև նա ժամանակավոր վարձեց մեքենայի տիրոջը՝ Մայքլ Մենինգին, որպեսզի օգնի վերականգնել այն, և այս տարվա մարտի 1-ին լիմուզինը պաշտոնապես ճանաչվեց որպես Գինեսի իր ռեկորդը գերազանցած մեքենա: 

Վերականգնումն արժեցավ ավելի քան 250 000 ԱՄՆ դոլար և տևեց երեք տարի:

«Մենք ստիպված էինք գնել որոշ մասեր, քանի որ դրանք մաշվել էին։ Շատ դժվար էր Oldsmobile Vista Cruiser տանիք ճարելը, բայց ես պատահաբար գտա մեկին, որը 30 տարի պահել էր նման տանիք և պատրաստ էր բաժանվել դրանից»,- ասել է Մենինգը:
 

«Ամերիկյան երազանքն» առաջին անգամ հայտնի դարձավ 1986 թվականին, երբ Գինեսի ռեկորդների գրքում առաջին անգամ ճանաչվեց որպես աշխարհի ամենաերկար մեքենա:
Լինելով ամենաեզակի մեքենաներից մեկը՝ երկար ձգվող լիմուզինը հաճախ վարձակալվել է կինոյի համար և նկարահանվել տարբեր ֆիլմերում: