Logo

Audi-ից BMW․ ԱՄՆ-ն արգելել է ոչ միայն նոր, այլև օգտագործված մեքենաների ներմուծումը Ռուսաստան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:00 / 17.03.2022Լրահոս
ԱՄՆ-Ռուսաստան արգելքներ

Ռուսները զրկվել են Audi A6-ից և A8-ից, BMW 5-Series-ից, Volkswagen Touareg-ից, Volvo XC60-ից և XC90-ից։ ԱՄՆ-ն արգելել է գրեթե բոլոր մեքենաների ներմուծումը Ռուսաստան, իսկ ԵՄ-ն արգելել է 50 000 եվրոյից բարձր արժողությամբ բոլոր մեքենաները։ ԱՄՆ-ն արգելել է ոչ միայն նոր, այլև օգտագործված մեքենաների ներմուծումը Ռուսաստան

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Միացյալ Նահանգների առևտրի նախարարությանն առընթեր Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի որոշումը՝ արգելել շքեղ ապրանքների մատակարարումը Ռուսաստան։ Դա ենթադրում է ավելի քան 500 ուղղություն, այդ թվում՝ մեքենաներ։

Էմբարգոյի տակ հայտնված մեքենաների ցանկը ներառում է բազմաթիվ կատեգորիաների ամենատարբեր մոդելներ՝ տարբեր շարժիչներով, այդ թվում՝ դիզելային և էլեկտրական: Փաստորեն, ԱՄՆ-ում արտադրված գրեթե բոլոր մեքենաները, նույնիսկ ոչ շքեղ, արգելվել են։ Եվ, իհարկե, էլեկտրական մեքենաները նույնպես: Բացի նոր մեքենաներից, արգելքը վերաբերում է նաև օգտագործվածներին։

ԵՄ-ն այնքան էլ կատեգորիկ չէր՝ Եվրոպայից արգելված է 50 հազար եվրոյից ավելի արժողությամբ մեքենաներ ներմուծել Ռուսաստան։ Ուստի ռուսներն ավտոմատ զրկվում են Audi A6-ի և A8-ի, BMW 5-Series-ի, Volkswagen Touareg-ի, Volvo XC60-ի և XC90-ի և մյուս բոլոր մոդելների նոր մատակարարումներից, որոնց արժեքը գերազանցում է 50000 եվրոն: Այո, այս բոլոր ընկերություններն արդեն դադարեցրել են իրենց մեքենաների արտահանումը Ռուսաստան, բայց, եթե անգամ հիմա մտափոխվեն, չի օգնի. արգելքը դրված է ավելի բարձր մակարդակով։
Ռուսական շուկան շուտով կարող է կորցնել Նաև BMW X5, X6 և X7 քրոսովերները։ Թեև դրանք արտադրվում են Կալինինգրադում՝ Avtotor գործարանում, պատրաստվում են ամերիկյան մեքենաների հավաքածուներից: Մեծ հավանականությամբ դրանք կընդգրկվեն պատժամիջոցների ցուցակներում։