Logo

Անգլիական մամուլը Մխիթարյանին «երկինք է հանում», Զիդանը՝ խնայում իր առաջատարներին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.12.2016ՍՊՈՐՏ
mkhitaryan zorya min - Անգլիական մամուլը Մխիթարյանին «երկինք է հանում», Զիդանը՝ խնայում իր առաջատարներին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հենրիխ Մխիթարյանը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ճանաչվել էր Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում կայացած «Զարյայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (2:0), հանդիպման հաջորդ օրը գտնվում էր բրիտանական և այլ երկրների լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ արժանանալով համընդհանուր գովասանքի խոսքերի:

«Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը, վերադառնալով Մեծ Բրիտանիա, օդավանակայանում հանդիպել էր երկրպագուների ամբոխին:

Անցկացրած հիանալի հանդիպման շնորհիվ Մխիթարյանը հայտնվել էր նաև ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Յունայթեդի» կիսապաշտպանը հավակնում էր առհասարակ ճանաչվելու տուրի լավագույն ֆուտբոլիստ, բայց վերջնարդյունքում, ստանալով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման մասնակիցների 29% ձայները, զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով «Ֆեներբախչեի» հարձակվող Մուսա Սոուին (58%):

Մանկունյական ակումբի 22 համարի ելույթին չէր մոռացել անդրադառնալ նաև հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին:

Բրիտանական մամուլն էլ ողողված էր Հենրիխ Մխիթարյանի հրաշալի խաղի մասին հրապարակումներով: Հայ կիսապաշտպանի՝ գոլը տոնելու ժամանակ արված լուսանկարները զարդարում էին մարզական օրաթերթերի առաջին էջերը:

 

untitled

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6