Logo

Կետչուպի և սոուսի ապրանքանիշ Եղիսաբեթ II թագուհուց

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 31.01.2022Լրահոս

Royal Estate- Elizabeth 2

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է Royal Estate համեմունքների և սոուսների սեփական ապրանքանիշը: Այս մասին հայտնում են The Sun-ը և People-ը։

Արտադրանքը պատրաստվելու է Սանդրինգհեմում թագավորական ընտանիքի նստավայրում աճեցված բաղադրիչներից։ Այն ներառում է խուրմա, խնձորի հյութ և այլ համեմունքներ։ Բացի այդ, կետչուպն իդեալական է ձկների համար: Եղիսաբեթ Երկրորդը նախընտրում է ձուկ և չիփս ուտել։

Իսկ շագանակագույն սոուսը պարունակում է քացախ և համեմունքներ։ Երկու սոուսների մեկ շշի (295 գրամ) գինը կլինի 6.99 ֆունտ:

Թե երբ կետչուպը և շագանակագույն սոուսը կհայտնվեն վաճառքում, դեռևս հայտնի չէ։