Logo

Եղիսաբեթ II-ը նվիրատվություն է արել ուկրաինացի փախստականներին օգնող հիմնադրամին

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:13 / 04.03.2022Լրահոս
Եղիսաբեթ II նվիրատվություն

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը «մասնավոր նվիրատվություն» է արել Արտակարգ իրավիճակների կոմիտեի հիմնադրամին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։

Բուքինգհեմյան պալատը չի բացահայտել թագուհու նվիրատվության չափը, սակայն հիմնադրամը՝ DEC-ը, հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել թագուհուն` առատաձեռնության և «շարունակական աջակցության համար»:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեթրինը, նույնպես մասնավոր նվիրատվություն են կատարել։

Կոմիտեն, որը միավորում է 15 բարեգործական կազմակերպություն, մարտի 3-ին խնդրել էր միջոցներ տրամադրել՝ օգնելու նրանց, ովքեր լքել են իրենց տները Ուկրաինայում ռուսական ռազմական «հատուկ գործողության» մեկնարկից հետո։