Logo

Եղիսաբեթ II թագուհին վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:35 / 21.02.2022Լրահոս
Եղիսաբեթ II-Covid-19

Եղիսաբեթ II թագուհին, որը երկու ամսից կնշի իր 96-ամյակը, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ թագուհին մրսածության թեթև ախտանշաններ ունի և հաջորդ շաբաթվա ընթացքում մտադիր չէ հրաժարվել իր պարտականություններից՝ թեկուզ կրճատ ձևաչափով։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Եղիսաբեթ II-ը կշարունակի բուժօգնություն ստանալ և հետևել բժիշկների բոլոր ցուցումներին։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին կողմ է պատվաստումներին. նա առաջին պատվաստումը ստացել է անցած տարվա հունվարին, ինչպես նաև ակտիվորեն հորդորել է երկրի բնակիչներին հետևել իր օրինակին:

Բժիշկների կարծիքով՝ թագուհու մեղմ ախտանշանները կարող են պայմանավորված լինել այս ընթացքում պատվաստումների բոլոր փուլերից հետո հակամարմինների առկայությամբ։