Logo

Աննա Սորոկինան կունենա իր անհատական ցուցահանդեսը, որը «կպատմի» պատմության իր վարկածը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:30 / 24.03.2022Լրահոս
Աննա Սորոկինա

Աննա «Դելվին» կունենա իր առաջին անհատական ​​արտ-ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվի 15-ից 20 ստեղծագործություն, որոնք ստեղծվել են նրա ազատազրկման ժամանակ։ Յուրաքանչյուր կտորի մոտավոր արժեքը 10.000 դոլար է: Այս մասին հայտնում է Forbes USA-ը՝ հղում անելով ցուցահանդեսի համադրող Քրիս Մարտինի մեկնաբանություններին։

Մարտինը կտորները նկարագրել է որպես «նորաձևության էսքիզների և երգիծական ծաղրանկարների» խաչմերուկ, որոնք արված են բացառապես մատիտով և գրիչով` 9-ից 12 դյույմանոց ջրաներկի թղթի վրա, քանի որ արվեստի այլ պարագաները, որոնք նա փորձել է ուղարկել Սորոկինային, մերժել են ուղղիչ ծառայության աշխատակիցները:

Սորոկինան 2013 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ստեղծել է Աննա Դելվի հորինված անձը և ներկայացել որպես գերմանացի հարուստ ժառանգ։ 2019 թվականին նա դատապարտվել է մեծ չափի գումար գողանալու փորձի և Նյու Յորքի հյուրանոցներն ու հարուստ ծանոթներին թալանելու համար։

Սորոկինայի պատմությունը լայնորեն տարածվել է սոցցանցերում։ Անգամ Netflix-ն էկրանավորել է նրա պատմությունը՝ ստեղծելով  «Աննայի հորինածը» դրաման։