Logo

Անվճար շքեղ կյանք Մալդիվներում՝ էկոհամակարգը վերականգնելու պայմանով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:38 / 28.04.2022Լրահոս
Մալդիվներ

Նավարկություն մայրամուտին և սպա պրոցեդուրա․ Մալդիվների այս շքեղ հանգստավայրը թույլ կտա երեք շաբաթ անվճար մնալ ծովափնյա վիլայում, ինչպես նաև կսովորեցնի վերականգնել կորալային խութերը։

Մալդիվներում գտնվող Coco Palm Dhuni Kolhu Resort-ը, ներդնելով իր լուման շրջակա միջավայրը պահպանելու գործում, փնտրում է սուզորդության սիրահարների, որոնք կօգնեն վերացնել շրջակա միջավայրին պատճառված վնասը: Ընտրվածները ծովային մարզչի հետ կաշխատեն Coco Palm Dhuni Kolhu Resort-ում և կաջակցեն տեղական խութերի խնամքին և վերականգնմանը: Բացի այդ, նրանք պատասխանատու կլինեն նոր կորալներ տնկելու և հարևան կղզիներում վերականգնման ծրագրեր իրականացման համար:

Մալդիվներ 1

Մեկնաբանելով ծրագիրը՝ Coco Collection-ի ծովային մարզիչ Ռոզալի Բեյլին ասել է. 

«Մալդիվներն, իրենց հանրայնացման աճին զուգահեռ, բախվում են բնապահպանական և սոցիալական մարտահրավերների, և մենք բոլորս պետք է դերակատարություն ունենանք՝ ապահովելու, որ գեղեցիկ, բայց փխրուն էկոհամակարգերն անձեռնմխելի մնան: Մենք գիտենք, որ պարտավոր ենք պաշտպանել այս բացառիկ էկոհամակարգը սերունդների համար: Հուսով ենք, որ նոր պրակտիկանտը մեր գաղափարակիցը կլինի։ Անհամբեր սպասում ենք թիմին միանալու և մեր բնապահպանական առաքելությունը շարունակելու այս ֆանտաստիկ հնարավորության հայտերին»:

Մալդիվներ 2

Թեև այդ դերի համար վարձատրություն չի նախատեսվում, պաշտոնը կներառի թռիչք դեպի Մալդիվներ և հակառակ ուղղությամբ, հիդրոինքնաթիռով տեղափոխում Coco Palm Dhuni Kolhu, երեք շաբաթ կացություն շքեղ ծովափնյա վիլայում՝ ներառյալ նախաճաշը, ճաշը և ընթրիքը, ինչպես նաև մայրամուտը, կրուիզ և սպա պրոցեդուրա: 

Վերը թվարկածն անվճար է, իսկ պրակտիկանտը կընդունվի երեք շաբաթով՝ 500 բառից բաղկացած ուղեկցող նամակի և 2-3 րոպեանոց տեսանյութի հիման վրա, որտեղ բացատրվում է, թե ինչու պետք է ընտրվի այդ դերի համար: Ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել cococollection.com հասցեով՝ մինչև 2022-ի մայիսի 12-ը։